«Օղու գործով» մեղադրյալ Աշոտ Հովսեփյանն ազատ է արձակվել

Փաստաբանը լուսանկարվել է Աշոտ Հովսեփյանի հետ և հրապարակել լուսանկարն ու դատարանի որոշումը: Հովսեփյանը կալանքից ազատվել է 2 միլիոն դրամ գրավի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի բնակիչների թունավորման գործով կեղծ օղի պատրաստելու մեջ մեղադրվող Աշոտ Հովսեփյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Գոռ Գևորգյանը։ Փաստաբանը լուսանկար է դատարանի որոշմամբ 2 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

«Հաղթանակ ու երկար սպասված, «Օղու գործով» պաշտպանյալս` Աշոտ Հովսեփյանն ազատ արձակվեց»,– Facebook—ի իր էջում գրել է նա և հրապարակել դատարանի որոշումը, ըստ որի` Հովսեփյանը կալանքից ազատվել է 2 միլիոն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 7–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կալանավորել Արմավիրում ալկոհոլային զանգվածային թունավորման դեպքով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանին։
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հիշեցնենք, որ ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում պաշտպանը ասել էր, որ Հովսեփյանին առաջադրված մեղադրանքն էլ տեղին չէ, նա ուղղակի բարեխիղճ մոլորության մեջ է ընկել։ Գևորգյանն ասել էր, որ Հովսեփյանը կարծել է, թե ցորենի մաքուր սպիրտ է գնել, մտքի ծայրով անգամ չի անցել, որ իր պատրաստած օղին կարող է որևէ մեկի կյանքը խլել։

Sputnik Արմենիան այցելել էր Արմավիր` Հովսեփյանի բնակության վայր։ Նրա հարևանները հայտնել էին` վստահ են, որ Աշոտ Հովսեփյանի «գլխին սարքել» են, քանի որ նա երբեք դիտավորյալ մեթիլ սպիրտ չէր խառնի խմիչքին։

Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը

Կալանավորվածներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի (կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասով: