Ֆրանսիայի նախագահի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Կորոնավիրուսի տարածվածության մակարդակով Ֆրանսիան աշխարհում հինգերորդ տեղն է զբաղեցնում։ Երկրում վարակման ավելի քան 2,4 միլիոն հաստատված դեպք կա, մահերի թիվը գերազանցում է 59 հազարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կորոնավիրուսը թեստի պատասխանը դրական է։ Տեղեկությունը հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Երևանում հղի բժիշկ է մահացել կորոնավիրուսից. 4–րդ երեխան չի ծնվել. մանրամասներ

Նշվում է, որ Մակրոնն ինքնամեկուսանալու է ու անցնի հեռավար աշխատանքի։

Worldometer կայքի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 74,6 միլիոնի, 1,6 միլիոն վարակակիր համավարակի զոհ են դարձել։

Կորոնավիրուսի տարածվածության մակարդակով Ֆրանսիան աշխարհում հինգերորդ տեղն է զբաղեցնում։ Երկրում վարակման ավելի քան 2,4 միլիոն հաստատված դեպք կա, մահերի թիվը գերազանցում է 59 հազարը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում:

Պատերազմ, կորոնավիրուսի նոր ալիք ու գնաճ. ԿԲ–ն դրական զարգացումներ չի կանխատեսում