Կառավարությունը հույս ունի, որ ՀՀ–ում հյուրընկալված արցախցիները 3 ամսում կվերադառնան Արցախ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հույս ունի, որ արցախցիների մի մասի վերադարձն Արցախ ավելի արագ կլինի, քանի որ այս պահին Արցախում ընթանում են ավերված բնակելի տների ու բնակարանների վերականգնման աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Տնից զրկված արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներին ՀՀ կառավարությունը 3 ամիս փոխհատուցում կտրամադրի։ Այսօր կառավարության նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Վիրավորները 300 000 դրամ աջակցություն կստանան` չսպասելով հաշմանդամության կարգի տրամադրմանը

Նա հիշեցրեց, որ նման ծրագիր` անժամկետ, արդեն իսկ գործում է, ու մեկնաբանեց, թե ինչու է նոր ծրագրի համար 3–ամսյա ժամկետ սահմանվել։

«Ի տարբերություն նախորդ միջոցառման` այս ծրագիրը 3 ամսով է` հաշվի առնելով, որ այս քաղաքացիների վերադարձն Արցախ` կարծում ենք, որ ավելի արագ կլինի, քանի որ այս պահին Արցախում ընթանում են ավերված բնակելի տների ու բնակարանների վերականգնման աշխատանքները»,– ասաց Առաքելյանը։

Գերիների հարցը հանգուցալուծված չէ. Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում

Նախարարը նաև հայտնեց, որ Հայաստանում բնակվող հյուրընկալները հյուրընկալված յուրաքանչյուր չափահաս անձի համար կստանան ամսական 30 000 դրամ աջակցություն։

Շահառուները կարող են դիմել դեկտեմբերի 25-ից սկսած` էլեկտրոնային դիմումով, և հունվարի համար դեկտեմբեր ամսին ստանալ փոխհատուցում։

Հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը