Հումանիտար բեռի առաջին խմբաքանակը Ռուսաստանից Արցախ է հասել. տեսանյութ

Բեռը ներառում է շինանյութեր, էլեկտրակայաններ, հրշեջ ավտոցիստեռններ ու կենցաղային պարագաներ։
Sputnik

Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտնում է, որ հումանիտար բեռով առաջին երեք վագոնը Ռուսաստանից Ղարաբաղ է հասել։

«Նախօրեին երկաթուղով տարածաշրջան են ժամանել ավելի քան 80 տոննա բեռ ունեցող երեք վագոն։ Դրանք առաջին անհրաժեշտության իրեր են։ Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները բեռնաթափում են իրականացնում ու հումանիտար օգնությունը նշանակության կետեր են հասցնում», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես են խաղաղապահներն իրենց խնդիրը կատարում Լաչինի միջանցքում. տեսանյութ

Առաջիկայում երկաթուղով տարածաշրջան կհասնի 54 վագոն, որոնց ընդհանուր քաշը կկազմի 1200 տոննա։  Բեռները ներառում  են շինանյութեր, էլեկտրակայաններ, հրշեջ ավտոցիստեռններ ու կենցաղային պարագաներ. այն ամենը, ինչը հիմա անհրաժեշտ է տուժած բնակիչներին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են