Հարությունյանը մեկնել է Սյունիք, սահմանապահ զորքերը տեղակայվում են ՀՀ սահմանի երկայնքով

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրին Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մեկնել է Սյունիք և այս պահին գտնվում է այնտեղ։ Այսօր կառավարության նիստում անդրադառնալով Սյունիքի մարզի սահմաններում տիրող իրավիճակին` հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ»,– ասաց նա։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս որոշակի տեղեկություններ հայտնեց, թե ինչ իրավիճակ է Սյունիքի մարզում։

«Թուրքը սնայպերով խփում է իմ գերեզմանին». լարված իրավիճակ Սյունիքում

«Խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից ու տեղեկություններից պետք է նշել, որ ՀՀ սահմաններն ամուր ու մեր կողմից վերահսկելի են»,– ասաց նա։

Հիշեցնենք` դեկտեմբերի 13-ին համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Ագարակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, թշնամին 10 ժամ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար։ Նշվում էր նաև, որ թշնամին հարձակման է անցել Ագարակ գյուղի ու Կապանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, որտեղով անցնում է նաև դեպի Կապանի օդանավակայան տանող ճանապարհը։  Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել էր այդ լուրերը։ 

Բացի Որոտանից, ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև Սյունիքի այլ բնակավայրերում. մարզպետ