Զախարովան պատմել է, թե ինչ են անում ղարաբաղյան հարցով զբաղվող միջազգային կառույցները

Տարածաշրջանում հիմնախնդիրները շատ-շատ են՝ հումանիտար հարցեր, փախստականներ, մշակութային օբյեկտներ, անվտանգություն, ականազերծում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խումբը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ինչպես նաև միջազգային այլ կառույցները, որոնք կարող են դերակատարություն ունենալ Ղարաբաղում իրավիճակի լայնաֆորմատ կարգավորման մեջ, այս փուլում հետագա քայլերն են որոշում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինձ ապշեցրեց այդ արտահայտությունը». Զախարովան պատասխանել է Ալիևին

«Բոլորը շատ բարդ փուլում են։ Ես կարծում եմ, որ ժամանակ է պետք, որ բոլոր գործընթացները համակարգվեն ու համաձայնեցվեն։ Ու հիմա բոլորը հենց դրանով են զբաղված»,-ասել է Զախարովան։

Ըստ նրա, տարածաշրջանում հիմնախնդիրները շատ-շատ են՝ հումանիտար հարցեր, փախստականներ, մշակութային օբյեկտներ, անվտանգություն, ականազերծում։ Ընթանում է կարգավորման յուրաքանչյուր բնագավառի կարգավորում կամ ենթակարգավորում՝ իրենց ուղղությունների համաձայն։

Միջազգային կառույցների գործունեությունը չպետք է ընթանա առանց այն պետությունների հետ համագործակցության, որոնց մասին խոսվում է, ընդգծել է Զախարովան։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Տարածաշրջան այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են