Նախարարն ու գլխավոր շտաբի պետը համաձայնել են հանդիպել անհետ կորածների հարազատների հետ

Արցախում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են բողոքի ակցիաները ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը համաձայնել են հանդիպել անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների հետ։ Տեղեկությունը հայտնեց ՊՆ շենքի դիմաց հավաքվածներից մեկը:

Անհետ կորածների ծնողները ներխուժեցին ՊՆ շենք. տեսանյութ

Sputnik Արմենիայի թղթակիցը հաղորդում է, որ 10 հոգուց բաղկացած խումբը գնաց նախարարի մոտ։

Ակցիայի մյուս մասնակիցները պահանջում են անցնել անցակետով, սակայն նրանց ճանապարհը փակում են ոստիկանները։

Հիշեցնենք`անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները մոտ մեկ ամիս է` ակցիաներ են անում ՊՆ–ի ու կառավարության շենքերի մոտ և գործուն քայլեր պահանջում իշխանությունից։ 

Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ