ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Ռուսաստան

Որոշման համաձայն` փոխվարչապետը դեկտեմբերի 17-ին լինելու է Սանկտ Պետերբուրգում, հետո մեկնելու է Մոսկվա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 17-19-ը գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիորոշման համաձայն` փոխվարչապետը դեկտեմբերի 17-ին լինելու է Սանկտ Պետերբուրգում, դեկտեմբերի 17-19-ը՝ Մոսկվայում։

ԱՊՀ երկրների ղեկավարները դեկտեմբերի 18-ին քննարկում կանցկացնեն

Որոշման մեջ նշվում է, որ նա ՌԴ է գործուղվում հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով։

Թե Ռուսաստանի Դաշնության որ պաշտոնյաների ու ինչ շրջանակների հետ է հանդիպումներ նախատեսվում, փաստաթղթում չի նշվում։

Հայտնի է, որ Մհեր Գրիգորյանին ՌԴ–ում ուղեկցելու է նրա արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը։