ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Բրյուսելում կայանալու է Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի երրորդ նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ դեսպանը քննարկել են Արցախի շուրջ վերջին զարգացումները

Նշվում է, որ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը։

«Նիստը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:

Արցախի կարգավիճակ ու դեօկուպացիա. Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին