Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը հանդիպել են

Հանդիպման ընթացում ՀՀ նախագահը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ խոսել է երկրում տիրող իրավիճակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը»,–նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` երեկ Սարգսյանը հանդիպել էր Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

ՀՀ նախագահը դիմել է Ազգային ժողովին շտապ արտահերթ նիստ գումարելու առաջարկով