ԱՊՀ երկրների ղեկավարները դեկտեմբերի 18-ին քննարկում կանցկացնեն

ԱՊՀ երկրների ղեկավարները տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ կարծիքներ կփոխանակեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ-ի մասնակից պետությունների ղեկավարները դեկտեմբերի 18-ի նիստում կքննարկեն ընթացիկ իրավիճակը և կառույցի շրջանակում զարգացման հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում:

Պուտինն ասել է՝ որն է ԵԱՏՄ գլխավոր նպատակը

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նիստը, որին կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, կանցկացվի տեսաժողովի ձևաչափով, մասնակիցները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում գործակցելու հարցեր կքննարկեն, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ:

Նիստի արդյունքում կհաստատվի ԱՊՀ հետագա զարգացման արդիականացված հայեցակարգը, կընդունվեն համատեղ հայտարարություններ ՄԱԿ-ի ստեղծման 75-ամյակի առթիվ, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտի համագործակցությանը վերաբերող և մի շարք այլ փաստաթղթեր: