Անձրև, ձյուն, մառախուղ է սպասվում. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ջերմաստիճանը մի քանի օրից աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, դեկտեմբերի 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Անձրև, ձյուն, մառախուղ է սպասվում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը այսօր և վաղն էապես չի փոխվի, դեկտեմբերի 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում այսօր և վաղը, դեկտեմբերի 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Պատերազմ, կորոնավիրուսի նոր ալիք ու գնաճ. ԿԲ–ն դրական զարգացումներ չի կանխատեսում