Ոստիկանները բացահայտել են 350 մետր օդային հաղորդակցության կապի հաղորդալարի գողությունը

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ահազանգից երկու ժամ անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել Ջրառատում բնակվող 21-ամյա մի երիտասարդ, որը խոստովանել է արարքը:
Sputnik

Կոտայքի մարզի Ջրառատ գյուղին հարակից տարածքում կտրել և գողացել են օդային հաղորդակցության կապի պողպատյա հաղորդալար` մոտ 350 մետր երկարությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, նշելով, որ
Հրազդանի ոստիկանների բացահայտել են գողությունը:

Խոշոր գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ

Նշվում է, որ դեկտեմբերի 12-ի երեկոյան ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվում Հրազդանի երկաթգծի անվտանգության հերթապահից, որ Հրազդան-Սևան երկաթգծի հատվածում տեղի է ունեցել հեռախոսակապի խափանում, իսկ նման խափանումները վտանգում են գնացքների երթևեկությունը:

«Ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խմբին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցը տվել է հաղորդում, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղին հարակից տարածքում կտրել և գողացել են օդային հաղորդակցության կապի պողպատյա հաղորդալար` մոտ 350 մետր երկարությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գաղտնաբառը մի պահեք բանկային քարտի հետ. ոստիկանությունը գողության դեպք է բացահայտել

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ահազանգից երկու ժամ անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել Ջրառատում բնակվող 21-ամյա մի երիտասարդ, որը խոստովանել է արարքը:

Գողոնը հայտնաբերվել ու վերցվել է, հանգամանքները պարզվում են:

Գնացքների երթևեկին սպառնացող վտանգը վերացվել է: