Սադրանքները չեն անցնելու․ խաղաղապահները հետևում են Արցախում հրադադարի ռեժիմի պահպանմանը

Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել` ինչպես են ռուս խաղաղապահները տարածաշրջանում խաղաղություն ապահովում։
Sputnik

Ռուս խաղաղապահներն ամրապնդում են պաշտպանական դիտակետերը Լեռնային Ղարաբաղում։ Այս պահին այնտեղ մոտ 23 հսկիչ անցակետ է գործում։ Դրանցից յուրաքանչյուրը հագեցվում է գերժամանակակից տեխնիկայով՝ սադրանքները կանխելու համար։

Հրադադարի ռեժիմի այդպիսի մի խախտում խաղաղապահները կանխել են մի քանի օր առաջ։ 

«Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի մերձակայքում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, որը կանխվել է ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների շնորհիվ։ Ներկայում շրջանում իրավիճակը կարգավորվել է»,-ասել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Հիշեցնենք` մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:

Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին, արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` այս երկու գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։

Նշենք, որ համացանոցում արդեն իսկ տարածվել է նորացված քարտեզ, որտեղ Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։

Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։

Հին Թաղերը կորցրել ենք, Խծաբերդում և՛ ադրբեջանցիներ կան, և՛ հայեր. Հադրութի շրջանի ղեկավար