Կենտրոնական բանկը փորձում է կանխել հետագա գնաճը. Բագրատ Ասատրյանը` վերջին որոշման մասին

ԿԲ նախկին ղեկավարի դիտարկմամբ` Կենտրոնական բանկը փորձում է զսպել նաև փոխարժեքի բարձրացումն ու դրամի արժեզրկումը շուկայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Կենտրոնական բանկն իր գործառույթն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը`մեկնաբանելով ՀՀ ԿԲ խորհրդի այսօրվա որոշումը` վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով բարձրացնելու մասին։

Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Նրա խոսքով` այս կերպ երկրի գախավոր ֆինանսական կառույցը փորձում է կանխել գնաճի հետագա զարգացումների բացասական հետևանքները։

«Գիտեք, որ շուկայում որոշակի գնաճային ներուժ է կուտակվել։ Որպոեսզի դա չդրսևորվի, ԿԲ–ն այդ վճիռն է կայացրել։ Դա իր դասական գործիքն է դրամավարկային կանոնների համաձայն»,– ասաց Ասատրյանը, հավելելով, որ ժամանակը կգնահատի, թե այս գործիքով որքանով ԿԲ–ին կհաջողվի կանխել կանխատեսվող հետագա գնաճը։

Հարցին, թե 1 տոկոս վերաֆինանսավորման բարձրացումը որքանով թույլ կտա հասնել ցանկալի արդյունքի, Ասատրյանը պատասխանեց.

«1 տոկոսային կետով բարձրացումը նշանակում է, որ շուրջ 20 տոկոսով գործող տոկոսադրույքը բարձրացել է` 4.25-ից հացնելով 5.25-ի»։

Այս գործառույթով ԿԲ–ն, ըստ Ասատրյանի, փորձում է զսպել նաև փոխարժեքի բարձրացումն ու դրամի արժեզրկումը շուկայում։

«Փողը թանկացել է, այսինքն` փող ներգրավողներն ավելի շատ պետք է վճարեն։ Այսինքն` շուկայում այդ իրացվելիությունը պետք է որ նվազի»,– ասաց նա։

Հիշեցնենք` այսօր` դեկտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%:

Առաջարկում են կրճատել տոկոսադրույքները՝ չմտածելով ավանդատուների մասին. Սամվել Ճզմաչյան

Մինչ այդ` 2020թ–ի սեպտեմբերի 15–ին, ԿԲ խորհուրդը որոշում էր կայացրել նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ գործող 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%:

Ընդ որում, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այդ օրը հայտարարել էր նաև, որ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականություն է ոդեգրել ու մինչև տարեվերջ այն նախատեսվում է դարձյալ վերանայել։

Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց`հոկտեմբերի 27-ի նիստում, ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ, իսկ այսօրվա նիստում` բարձրացնել 1 տոկոսով` սահմանելով` 5.25 տոկոս։

Ոչ մի գնաճ չի լինի. նախարարն ասել է` ինչպես կլրացվի թուրքական ապրանքների բացը

Նշենք, որ այսօր նախանշված է ՀՀ ԿԲ նախագահի մամուլի ասուլիսը, որի ժամանակ հանրությանն ավելի մանրամասն կներկայացվի ՀՀ դրամավարկային քաղաքականության նպատակն ու տնտեսական վիճակը` կապված գնաճի ու սղաճի երևույթների հետ։