Հայաստանի ՊՆ–ն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ

ՀՀ ՊՆ-ն hայ զինվորականների գերեվարման վերաբերյալ պարզաբանումներ է սպասում Արցախի պաշտպանության բանակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik.ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։

«Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր ադրբեջանական մեդիատիրույթում լուրեր տարածվեցին, թե ևս 100 հայ է գերեվարել, նաև տեսանյութեր հրապարակվեցին, որոնցում զինվորական հագուստով երիտասարդներ են երևում։ 

Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին մեկնարկեց գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակում Ադրբեջան վերադարձան 12, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։

«Թուրքը ինձ ի՞նչ ա տալու ստեղ, որ մեր էրեխեքը էնտեղ մնային». սպանված Սմբատ Ցականյանի հայր

44 հայ գերիների ժամանումը Երևան. տեսանյութ

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ 

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։

«Ոնց էլ լինի` անուններ կտա». անհետ կորած զինվորներից մեկը գերիների խմբի հետ վերադարձել է