60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել հարսին 2 անգամ ծեծելու համար

Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գեղարքունիքի մարզի 60-ամյա բնակչի կողմից որդու կնոջը ծեծի ենթարկելու դեպքի հանգամանքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik․ 60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել որդու կնոջը ծեծի ենթարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հարսին կասկածել է, կրակել համագյուղացու վրա. լարված կրքեր Գեղարքունիքում

Մասնավորապես՝ 2020թ. հունվարի 7-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ինչպես նաև հաջորդ օրը՝ հունվարի 8-ին` ժամը 08:30-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, 60-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի և մարմնի տարբեր մասերին:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գեղարքունիքի մարզի 60-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ, երկու դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:

Թե ինչ եղավ հետո, երբ Հրազդանում սկեսուրը նախկին հարսին տեսավ ուրիշի մեքենայի մեջ