«Ես արդեն ունեմ տնտեսական ծրագիր». Վազգեն Մանուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Վազգեն Մանուկյանը երիտասարդներին ներկայացրեց իր տեսլականը, պատասխանեց նրանց հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն արդեն ունի տնտեսական ծրագիր։ Այս մասին նա հայտարարեց այսօր երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։

«Ես արդեն ունեմ տնտեսական ծրագիր, որը պետք է տնտեսագետների հետ քննարկեմ։ Հիմա շատ հեշտ է մասնագետների ներգրավվելը, քանի որ բոլորը հասկանում են, որ երկիրը ծանր վիճակում է և առանց փող ու պաշտոն` պատրաստ են կամավոր աջակցել։ Մենք, ի տարբերություն ներկա իշխանության, խորհուրդներ պատրաստ ենք հարցնել», – ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ արդեն ունի նաև բանակի բարեփոխումների ծրագիր, որի գլխավոր հատվածը զորակոչիկներին առաջնագծից հեռու պահելն է։

Եթե Փաշինյանն արտահերթ ընտրությունններ կազմակերպի, աննախադեպ ջարդ կլինի. Վազգեն Մանուկյան

«Ռազմաճակատում երիտասարդներն իրենց տարօրինակ են պահում։ 30 տարեկան ֆիդային հասկանում է, որ եթե ծիծեռնակը թռավ, ուրեմն այն կողմից կրակում են ու պետք է նահանջել, իսկ 20 տարեկանը մնում է մինչև վերջ։ Ճիշտ է` դա կարող է դրական արդյունք էլ տալ, օրինակ` 90-ականներին Լաչինի մի դիրք 20 տարեկան գնդացրորդի շնորհիվ կարողացանք պահել։ Բոլորը նահանջեցին, նա մենակ մնաց ու մինչև վերջ կանգնեց։ Տղան, ցավոք, զոհվեց, բայց նրա պայքարելու շնորհիվ ուժեր հասան այդ դիրք և պահեցին այն։ Սակայն մեր առաջարկն է պրոֆեսիոնալ բանակ ունենալ, որը կստանա աշխատավարձ և ամբողջ կյանքը կնվիրի բանակին», – ասաց Մանուկյանը։

Մանուկյանն ասաց, որ Հայաստանին պակասում է ազգային մտածողությունը, ընդգծեց, սակայն, որ այդ մտածողությունը միաշերտ չի լինում։

«Նույն Իսրայելը ազգային պետություն է, բայց մարդիկ տարբեր կերպ են մտածում, մեկը 19–րդ դարի ազգային մտածելակերպով է, մյուսը` 21», – ասաց նա։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Նիկոլը չունի հանրային աջակցություն». մեկնարկել է ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով երթը

Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։