Արթուր Վանեցյանը խոսել է 5 միլիարդ դոլարի ու Ադրբեջանի առաջարկի մասին

Վանեցյանը պարբերաբար հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի, Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է անհապաղ հեռանա: Դա բխում է Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի շահերից, սա ասում եմ ոչ թե որպես միայն ՀՀ քաղաքացի, այլ որպես ԱԱԾ նախկին ղեկավար:

Հուսով եմ` Փաշինյանը հեռանալու համարձակություն կգտնի իր մեջ. Կարեն Կարապետյան

Այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ներկա իրավիճակին ու «5 միլիարդ դոլարով Արցախը ծախելու» վերաբերյալ շրջանառվող լուրերին։

«Ձեր հարցի, ինչպես նաև ստեղծված աղետալի իրավիճակի հետ կապված մի շարք այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել՝ ևս մեկ անգամ ուշադիր վերընթերցելով իմ հրաժարականի դիմումը: Այս պահին մեկ բան ակնհայտ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է անհապաղ հեռանա: Դա բխում է Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի շահերից, սա ասում եմ ոչ թե որպես միայն ՀՀ քաղաքացի, այլ որպես ԱԱԾ նախկին ղեկավար»,-ասել է նա։

«Ամանորն առանց դավաճան Նիկոլի». Վանեցյանը նոր կարգախոս առաջարկեց

2018թ. հեղափոխությունից հետո, ըստ Վանեցյանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել է օպերատիվ կապ, և մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում նրա պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իր և ևս մեկ պաշտոնյայի միջոցով, ով մինչ օրս պաշտոնավարում է:

Օպերատիվ կապի շրջանակներում Վանեցյանը պարբերաբար հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում նա բազմիցս տարաբնույթ տեղեկություններ է ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները:

Եթե Փաշինյանն արտահերթ ընտրությունններ կազմակերպի, աննախադեպ ջարդ կլինի. Վազգեն Մանուկյան

Վանեցյանը հրաժարվել է հանդիպումների բովանդակության մասին խոսել՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ չի պատրաստվում ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնել:

Հիշեցնեք, որ դեկտեմբերի 14-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ Արցախի 7 շրջանները 5 մլրդ դոլարով հանձնելու առաջարկը Բաքուն Նիկոլ Փաշինյանին արել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։

Ըստ Միքայելյանի, առաջարկը փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին՝ փակ ծրարով, նա էլ այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին։

Փաշինյանը հանդիպել է դեռևս Ադրբեջանում մնացած գերիների հարազատներին. խոսնակ

Պավելենք, որ Արթուր Վանեցյանը ղեկավարել է ԱԱծ-ն 2018 թվականի մայիսի 10-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 16-ը։