Նախագահն իրավաբանների հետ քննարկել է Արցախի հետ կապված միջազգային իրավական խնդիրներ

Իրավաբանները ներկայացրել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում կատարված և նախատեսվող միջազգային իրավական պաշտպանության միջոցառումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել է Արցախի հետ կապված միջազգային իրավական խնդիրները իրավաբանների հետ։ Այս մասին տեղեկացնում է նախագահի կայքը։

Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբաններ Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը։

Նախագահն իրավաբանների հետ քննարկել է Արցախի հետ կապված միջազգային իրավական խնդիրներ

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում կատարված և նախատեսվող միջազգային իրավական պաշտպանության միջոցառումները: Հանրապետության նախագահն ընդգծել է միջազգային իրավունքով և գործիքակազմով ընձեռվող բոլոր հնարավորություններն արդյունավետ օգտագործելու կարևորությունը և միջազգային իրավական պաշտպանության ոլորտի մասնագետների ամբողջ ներուժը կենտրոնացնելու, համակարգված ու փոխհամաձայնեցված գործելու անհրաժեշտությունը:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Սիրանուշ Սահակյանը ասաց, որ հանդիպմանը հիմնականում քննարկվել են միջազգային իրավական խնդիրները` կապված կոնֆլիկտի և մարդու իրավունքների հետ։

Նախագահն իրավաբանների հետ քննարկել է Արցախի հետ կապված միջազգային իրավական խնդիրներ

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ասել էր, որ հնարավոր է Հայաստանը քննարկի Հաագայի միջազգային քրեական դատարան դիմելու հնարավորությունը` Ադրբեջանի ու Թուրքիայի իրականացրած պատերազմական հանցագործությունների, վարձկանների ներգրավման փաստերով։ Սակայն Հայաստանը չի կարող Հաագայի միջազգային քրեական դատարան դիմել, քանի որ չի ճանաչել այդ դատարանի իրավազորությունը:

Արմեն Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը հանդիպել են

Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ–ի Արդարադատության դատարան և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Վերջինում արցախյան պատերազմի ընթացքում մեկ տասնյակից ավելի գանգատ է ներկայացվել: Գործերից երկուսը ներկայացվել են պետության կողմից՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի»: