Աշխատանքային շաբաթը խոստանում է ոչ ձմեռային լինել. եղանակի տեսություն

Շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Աշխատանքային շաբաթը կմեկնարկի առանց տեղումների, արևոտ եղանակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ռոման» վերականգնում է մեկ դար առաջ գրանցած ռեկորդը. գոլի հեղինակ է դարձել նաև Մխիթարյանը

Օդերևութաբանների կանխատեսումներով, դեկտեմբերի 14-ին ու 18-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ 15-ին ու 17-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 16-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` հովտային ու նախալեռնային շրջաններում` անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:

Երևանում դեկտեմբերի 14-15-ը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի գիշերը և առավոտյան ժամերին ` անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Աշխատանքային շաբաթը խոստանում է ոչ ձմեռային լինել. եղանակի տեսություն

Շաբաթվա ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի երկուշաբթի օրը ցերեկը` Երևանում առավելագույնը` 10, Սյունիքում ու Արցախում` մինչև 13 աստիճան ջերմություն։

Գիշերային ժամերին ևս այս շաբաթ մայրաքաղաքում կդիտվի 0-ից բարձր, որոշ մարզերում նվազագույնը ` -2-ից -7 աստիճան ցուրտ։
Քամին հարավ-արևմտյան է`3-8 մ/վ:

Դեկտեմբերի 14-ի ցերեկը Երևանում սպասվում է +8-ից + 10, երեկոյան՝ +5-ից + 7 աստիճան ջերմություն։