Մահացել է գնդապետ Կարապետ Կարապետյանը

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին` Աջափնյակ վարչական շրջանի սգո սրահներից մեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. 55 տարեկան հասակում մահացել է ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ, փրկարարական ծառայության գնդապետ Կարապետ Ռազմիկի Կարապետյանը: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Մահացել է գնդապետ Կարապետ Կարապետյանը

Կարապետ Ռազմիկի Կարապետյանը ծնվել էր 1965թ. օգոստոսի 8–ին, ք. Երևանում:

1989 թվականին ավարտել էր Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ-քիմիկ-տեխնոլոգի որակավորմամբ, ապա 2003 թվականին ՌԴ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության Զինվորական համալսարանը՝ զինվորական և ադմինիստրատիվ կառավարում մասնագիտությամբ:

Կորոնավիրուսից մահացել է հանրահայտ ռեժիսոր Կիմ Կի Դուկը

1999 թվականից առ այսօր աշխատում էր արտակարգ իրավիճակների համակարգում՝ արժանանալով ավագ լեյտենանտից մինչև փրկարարական ծառայության գնդապետի կոչմանը:

Ամուսնացած էր, ուներ երկու զավակ: 

Նշվում է, որ Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ից մինչ 20:00-ն «Սան Լազարո» սգո սրահում (Աջափնյակ վարչական շրջանում)։

Հուղարկավորությունը տեղի կունենա նույն վայրից` դեկտեմբերի 16-ին` ժամը 13:00-ին:

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը