Կարմիր խաչը չի մասնակցում գերիների փոխանակման ընթացիկ գործընթացին

ԿԽՄԿ-ն այս ամբողջ ընթացքում կողմերի հետ երկխոսության մեջ է եղել։ Սակայն բուն որոշումը, թե երբ, ինչպես և ինչ հերթականությամբ վերադարձնել մարդկանց, և թե ով կլինի միջնորդը, ընդունում են կողմերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների և պատանդների փոխանակման գործընթացին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ Կարմիր խաչը չի զբաղվում այդ հարցով։

Արցախում բանտարկված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովն ազատվել ու վերադարձել են Ադրբեջան

«Կոնկրետ օպերացիային չենք մասնակցում։ Ռազմագերիների փոխանակումը ԿԽՄԿ-ի աջակցությամբ և մասնակցությամբ է տեղի ունենում այն դեպքում, եթե կողմերը դիմում են ԿԽՄԿ-ին՝ խնդրելով օգնել կազմակերպել փոխանակումը»,-ասաց Ամատունին։

Նա նշեց, որ կողմերը կարող են փոխանցման մասին պայմանավորվել նաև այլ ճանապարհով։ Սակայն այս իրավիճակում կարևոր է գերիների իրավունքների պահպանումը։ Ամատունին պարզաբանեց, որ ԿԽՄԿ-ն այս ամբողջ ընթացքում կողմերի հետ երկխոսություն է վարել, սակայն փոխանցման ժամկետների, վայրի և միջոցի վերաբերյալ որոշումն ընդունում են հակամարտության կողմերը:

Նա նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները շարունակում են այցելել հակամարտության պատճառով կալանավորված մարդկանց։ Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, ապա ամեն ինչ կախված է իրավիճակից։

Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին փոխանցված 3 գերիներին

Գերիների և պատանդների փոխանակման գործընթացի շրջանակներում արդեն իսկ Բաքու են վերադարձել Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը, որոնք Արցախում դատապարտվել էին դիվերսիա կատարելու, դեռահասի և հայ սպայի սպանության համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնեցնել գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տվյալներով՝ ադրբեջանական կողմում գտնվում են 60 հայ ռազմագերի և 40 քաղաքացիական անձ։

Հայտնի է` հայ գերիների առաջին խումբը երբ կվերադառնա Հայաստան

Պետական հանձնաժողովը նշել է, որ բանակցություններն ընթացել են, մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։

Ինչպես հաղորդում Է Sputnik Ադրբեջանը, գործընթացի շրջանակում Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը, որոնք պատիժ էին կրում Ղարաբաղում, ինքնաթիռով վերադարձել են Ադրբեջան:

Հիշեցնենք, որ արցախյան դատարանն Ասկերովին ցմահ, իսկ Գուլիևին 22 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

Ադրբեջանից Հայաստան վերադարձած 3 գերիները տարեցներ են

Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում: