Ինչպես են խաղաղապահներն իրենց խնդիրը կատարում Լաչինի միջանցքում. տեսանյութ

Խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով անցնող ավտոմեքենաների, բնակիչների տեղաշարժի, պարենամթերքի ու տարբեր ապրանքների փոխադրման անվտանգությունը:
Sputnik

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները շարունակում են զինել Լաչինի միջանցքում տեղակայված դիտակետերը։

Իրավիճակը կարգավորվել է. ռուս խաղաղապահների հրամանատարը`Արցախի իրավիճակի մասին

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, դիտակետերը զինվում են ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:

Այժմ ռուս խաղաղապահներն իրադրության շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:

Կադրերում ներկայացված է Շուշիի անցակետի աշխատանքը։

Ռուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով անցնող ավտոմեքենաների, բնակիչների տեղաշարժի, պարենամթերքի ու տարբեր ապրանքների փոխադրման անվտանգությունը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են