Հայտնաբերվել է Արմավիրում զուգընկերուհուն ու նրա եղբորը դաժանաբար սպանած Հուսեյնովի դիակը

Մարդասպան Հուսեյնովի դիակը հայտնաբերվել է Արմավիրում տեղի ունեցած դաժան սպանությունից երեք օր անց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ Արմավիր քաղաքում ընկերուհուն ու նրա 9 տարեկան եղբորը սպանած Աքշին Հուսեյնովի դիակը հայտնաբերվել է Նովոռոսիյսկում` ծովի ափին։ Դիակի հայտնաբերման մասին հայտնում է Life Shot Telegram-ալիքը։ Տեղեկությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ։

Արմավիրում 19-ամյա տղայի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա 45–ամյա համագյուղացին

32-ամյա Հուսեյնովն իր 26-ամյա ընկերուհուն սպանել էր դեկտեմբերի 10-ին , տեսանկարահանել իր գործողությունները և տեսագրությունները հրապարակել համացանցում: Սպանությունից հետո նա հայտարարել էր, որ սպանելու է նաև զուգընկերուհու եղբորը։

Այնուհետև նա ճամփա էր ընկել դեպի այն տուն, որտեղ ապրում էր դպրոցական տղան մոր հետ։ Հայտնի է, որ երեխային սպանելուց առաջ Հուսեյնովը նրան կտտանքների է ենթարկել։

Մարտունու բնակիչը մոլորվել ու հատել է Ադրբեջանի սահմանը. նրան սպանված են գտել

Այնուհետև կասկածյալը նստել է ավտոմեքենան, հասել Սև ծովի ափ և անհետացել։ Դրանից առաջ նա հայտարարել էր, որ մտադիր է ինքնասպանություն գործել։

Արտակարգ դեպք Երևանում․ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվել