ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Երևանի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսից հղի կին է մահացել։ Այս մասին տեղեկությունը Sputnik Արմենիայի հետզրույցում հաստատել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Կինը հղիության 7–րդ ամսում էր, նա եղել է 40 տարեկան, ունեցել է կորովիրուսային հիվանդություն, թոքաբորբ, մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
«Կինը պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են կրկնակի կոնսիլիումներ` հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ, սական, չնայած ձեռնարկված համալիր բուժական միջոցառումների, պացիենտի վիճակը շարունակել է վատանալ», – Sputnik Արմենիային ասաց Նիկողոսյանը։
Դեկտեմբերի 11-ին մահացել է պտուղը, դրանից հետո կատարվել է կեսարյան հատում, որի ժամանակ կնոջ մոտ արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ, նա միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Երկու օր անց` դեկտեմբերի 13-ին, կնոջ վիճակը կտրուկ վատացել է, և նա մահացել է։
Արդյո՞ք COVID-19-ը հաղթահարածները պետք է պատվաստվեն գրիպի դեմ. պատասխանում են բժիշկները
Կինն ուներ երեք երեխա, մասնագիտությամբ բժիշկ էր։
Նշենք, որ սա Հայաստանում կորոնավիրուսից հղի կնոջ մահված առաջին դեպքն է։
Դեկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 148 682 է, բուժում է ստանում 19 595 մարդ, կատարվել է 549 732 թեստավորում, առողջացել են վարակվածներից 125 966, մահացել` 2503–ը։
COVID-19-ի դեմ պատվաստանյութի գնումը կարող է սկսվել գարնան կեսերին․ Թորոսյան