Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մեկ օրում ավելի քան 12 հեկտար տարածք են ականազերծել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի օդանավակայանի մոտակայքում, մասնավոր տներում, տնամերձ հողամասերում, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի հենասյուների շուրջ։ Մեկ օրում ականազերծվել է շուրջ 12 հեկտար տարածք, հետազոտվել է 130 շենք, հայտնաբերվել և դուրս է բերվել 172 պայթյունավտանգ առարկա, որոնք կոչնչացվեն», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ պահպանելով անվտանգության կանոնները։
Հավելենք, որ ռուս խաղաղապահների օգնությամբ անցած օրվա ընթացքում վերականգնվել է 48 հենասյուն, 17,2 կիլոմետր էլեկտրահաղորդալար և 31 տրանսֆորմատոր:
Ավելի քան 15 հազար արկ․ Ստեփանակերտի ականազերծումը կարող է մինչ տարեվերջ ավարտվել
Հրադադարի հաստատումից ի վեր ականազերծվել է ավելի քան 150 հեկտար տարածք և մաքրվել շուրջ 32 կմ ճանապարհ։ Հայտնաբերել և վնասազերծվել են ավելի քան 4,7 հազար պայթուցիկ առարկաներ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են