Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. հրավեր է ստացել նաև ընդդիմությունը

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները Sputnik Արմենիայի հետ զրույցում չեն հերքել ԱԽ հրատապ նիստի մասին տեղեկությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 16։00-ին Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել։ Նիստին հրավիրված են նաև խորհրդարանական խմբակցությունները։

Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան մեկնարկեց ոստիկանության շենքի մոտ

Այս մասին տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Նիստը կայանալու է ժամը16:00-ին, ընդդիմությունը հրավիրված է, մենք մասնակցելու ենք»,– ասաց նա` հավելելով, որ ԲՀԿ–ից նիստին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց. «Չեմ մեկնաբանում, բայց և չեմ հերքում»։

Նիստի օրակարգն այս պահին շարունակում է անհայտ մնալ, բայց ըստ նախնական տեղեկությունների, քննարկվելու է Արցախում երեկվանից ստեղծված իրավիճակը։

«Խաբեբա Նիկոլը պետք է հեռանա». քաղաքացիները փակել էին օդանավակայան տանող ճանապարհը

Հիշեցնեք, որ արդբեջանական հատուկջոկատայինները հարձակվել են Հին թաղեր ու Խծաբերդ գյուղերի վրա։ Հին Թաղերն անցել է հակառակորդի տիրապետության տակ։

Նշենք նաև, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր ուժերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։