Նախ պետք է լինի ճգնաժամային կառավարման օրակարգ, ապա միայն քննվի անձերի հարցը. փորձագետ

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է ներքաղաքական զարգացումներում հանրության դերակատարության, հանրային տրամադրությունների և ճգնաժամային իրավիճակում կառավարման առանձնահատկությունների մասին։ 
Sputnik

Հովհաննես Ավետիսյանի դիտարկմամբ` հանրային տրամադրությունները մեծ անկում են ապրել հայտնի իրադարձությունների պատճառով, դրանց հետևելով համացանցում և իրական կյանքում` հասկանալի է դառնում, որ մարդիկ տարաբնույթ արտահայտություններ են անում Հայաստանի, Արցախի ապագայի վերաբերյալ, սակայն չեն ընկալում, որ հենց իրենք կարող են լուծել իրենց խնդիրները` չապավինելով դրսի աջակցությանը։

«Ախպերս, դե գիտես», կամ ինչու խանութների «դուխը չի հերիքում»

Ըստ նրա` ապատիայի հիմնական պատճառն այն է, որ արդյունավետ կառավարում ի սկզբանե չենք ունեցել պետական բոլոր գործընթացներում, հետևաբար տրամաբանական է, որ քաոսային իրավիճակ էր ստեղծվելու պատերազմի նման ելքի դեպքում։ 

«Ցավալի է կողքից հետևել այն իրողությանը, որ մենք ներսից չենք կարողանում գտնել այն հատվածը, որն ի զորու կլիներ առաջարկել կենսունակ օրակարգ և պատասխանատվություն կրեր դրա համար։ Կառավարման ներուժը անհատների ճանաչելիության մեջ չէ, այլ օրակարգի, թե ինչպես պետք է պետությունը դուրս գա այս վիճակից։ Երբ խոսում ենք ճգնաժամային կառավարման մասին և փորձում հասկանալ, թե ինչ պետք է անել, ակնհայտ է, որ նախ պետք է լինի օրակարգը, նոր հետո կոնկրետ անձանց քննարկումը, թե ովքեր կարող են առաջ տանել հանրությանը»,– նշեց հանրային կառավարման փորձագետը։ 

Ավետիսյանի կարծիքով` մենք տեսակ ենք, որ եզակիներով չենք կարողանում միավորվել և հանրությանը սեփականը ունենալու օրակարգ առաջարկել։ Իսկ հանրության գերակշիռ մասը, ըստ նրա, պատրաստ են տրվել օտարի կառավարման, քան հավատալ սեփական կարող եզակիներին և նրանց առաջարկած սեփականն ունենալու օրակարգին։ Փորձագետի համոզմամբ` նույնիսկ ականջ դնող էլ չկա, որ հասկանան կամ ոչ։ 

Վտանգավոր «զբաղմունք»․ Սևանի սիգը հայտնվել է Վրաստանի շուկայում