Հայաստանում գիշերները մի քանի աստիճանով կտաքանան. եղանակի տեսություն

Օդերևութաբանները վստահեցնում են, որ շաբաթը կավարտվի առանց տեղումների և օդի ջերմաստիճանի բարձրացմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 13-14-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Հայաստանում գիշերները մի քանի աստիճանով կտաքանան. եղանակի տեսություն

Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 7-9, գիշերը` 1-3 աստիճան տաքություն։

Իսկ նրանց համար մեկ է․ թուրքական լոլիկն առաջվա պես գալիս է Հայաստանի մեծածախ շուկաներ