«Գուցե մի քիչ շունչ քաշի»․ Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը դիմավորելու Ամանորը

Դմիտրի Պեսկովը տեղյակ չէ, թե կոնկրետ որտեղ է Նոր տարին դիմավորելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորը դիմավորելու է, ինչպես և ամեն տարի, հարազատների և մտերիմների շրջապատում։ Այդ մասին պատմել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Россия 1»  հեռուստաալիքի եթերում՝ «Վտանգավոր վիրուս․ առաջին տարի» ֆիլմի ընթացքում։

Պուտինն ասել է՝ որն է ԵԱՏՄ գլխավոր նպատակը

«Թե որտեղ է նա դիմավորելու Նոր տարին, չգիտեմ, բայց մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ դիմավորելու է հարազատների և մտերիմների հետ, ինչպես անում է ամեն տարի»,-ասել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Պուտինին գուցե հաջողվի տոնական օրերի ընթացքում մի փոքր հանգստանալ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Պուտինը «երբեք լիարժեք չի հանգստանում, բայց գուցե մի քիչ շունչ քաշի»։

Արա Այվազյանն ընդգծել է Պուտինի դերը պատերազմի դադարեցման գործում