Ավտոմեքենաները մնացել էին ձյան մեջ. օգնության են հասել փրկարարները

Հավելենք, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։  
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված 2 ավտոմեքենա են դուրս բերել։

Մասնավորապես, դեկտեմբերի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ռուս խաղաղապահներն ու արցախցի փոքրիկները. լուսանկարներ

«Ավտոմեքենաներից մեկը ձյան մեջ արգելափակվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, մյուսը`Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա:

Հավելենք, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։  

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մառախուղ է: