«Առկա իրողությունները կարճ կորակեմ` պատմական մասշտաբի պետական դավաճանություն». Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, ընդդիմության մարտավարությանն ու հնարավոր հանգուցալուծումներին։
Sputnik

Արթուր Ղազինյանի բնորոշմամբ` պահն իսկապես օրհասական է, քանի որ Հայաստանի վերջին 100–ամյա պատմության մեջ ամենաճակատագրական օրերն ենք ապրում, և դրամատիկ միջավայրը, տուրբուլենտային իրավիճակը առկա են ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում, ինչը մեզ մղում է առավել վտանգավոր տարածք։ Ըստ նրա` այդ ամենը կապված է ՀՀ իշխանության կողմից վարվող քաղաքականության, նրա վարքագծի, հետո նաև մեր թշնամիների` Թուրքիայի և Ադրբեջանի գործունեության հետ։ Ղազինյանը նշված իրողությունները կարճ ձևակերպում է որպես պատմական մասշտաբի պետական դավաճանություն։

ՔՊ-ից հերքում են. վարչության նիստ չկա, վարչապետի հրաժարականի հարց չի քննարկվում

«Վերջին մեկ ամսվա ընթացքում Երևանի և ՀՀ շատ քաղաքների փողոցներում հնչում է «Նիկոլ, դավաճա՛ն» կարգախոսը։ Որպես իրավաբան, դրան տվել եմ իրավական որակում` դատախազություն ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին պետական դավաճանություն հոդվածի հատկանիշներով։ Վստահ եմ, որ պետական, դավաճանական խմբակն իրավունք չունի, չի կարող ոչ բնության, ոչ մարդկության, ոչ քաղաքականության և ոչ իրավունքի որևէ կանոնով մնալ որպես իշխանություն»,– նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը։

Արթուր Ղազինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մեջ տեսնում է հետևողական աշխատանք, իսկ գործունեության մեջ`հանձնառություն, Ադրբեջանի և Թուրքիայի հետ լուռ համաձայնությամբ կամ, հետագայում գուցե պարզվի, փոխգործակցությամբ տեղի ունեցած և կազմակերպված պետական դավաճանության միջոցառում, ինչի արդյունքն ու հետևանքները մենք այժմ տեսնում ենք։

Ղազինյանի գնահատմամբ` ժողովրդի իշխանություն կոչված խումբը 2,5 տարի շարունակ հետևողականորեն կազմաքանդել է պետական կառավարման գրեթե բոլոր համակարգերը` սկսած քաղաքացիական ավիացիայից, վերջացրած անվտանգության համակարգով։ Ըստ նրա` կազմալուծվել է Հայաստանի կառավարման համակարգը, անկում են ապրել գրեթե բոլոր ոլորտները, և կան փաստեր, որ այդ ամենն արվել է դիտավորությամբ, կոնկրետ նպատակով` կազմաքանդել ՀՀ արտաքին անվտանգության ողջ համալիրը և խաթարել ռազմավարական գործընկերների հետ ունեցած բարիդրացիական, բարեկամական հարաբերությունները։

Բողոքի ակցիա Գյումրիում. ցուցարարները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը