Ռուսաստանի ԱԻՆ-ը 54 վագոն մարդասիրական օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ

Ավերված բնակարանների վերականգնման և այլ խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-14-ը գերատեսչությունը Լեռնային Ղարաբաղ կուղարկի 54 վագոն մարդասիրական օգնություն։ Այն նախատեսված է քաղաքացիական բնակչության համար։ Տեղափոխումը կիրականացվի Ռուսաստանի 8 քաղաքներից։

Փարիզն Ազնավուրի հիմնադրամի հավաքած օգնությունն ուղարկել է Երևան. սա 3–րդ ինքնաթիռն է

Դեկտեմբերի 11-ին Տիխորեցկից և Ուլյանովսկից ուղարկվել է 4 վագոն։ Դեկտեմբերի 12-ին մարդասիրական օգնության է ուղարկվել Մոսկվայից, Իվանովոյից և Ուֆայից։

Բեռը ներառում է շինանյութեր, էլեկտրակայաններ, հրշեջ ավտոցիստեռններ և կենցաղային պարագաներ։ Ընդհանուր բեռը մոտ 1200 տոննա է։

«Մարդասիրական օգնության առաջին խմբաքանակների առաքումն իրականացվել է օպերատիվ կարգով՝ Ռուսաստանի ԱԻՆ ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով, որպեսզի մինչև ցրտելը վերականգնվեն ավերված կացարանները։ Այժմ աշխատանքն անցել է պլանային փուլ, այդ պատճառով էլ միացել է երկաթուղային տրանսպորտը», - նշված է ՌԴ ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Խտացրած կաթ, սուրճ... Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել պատերազմից տուժած հայերին

Մարդասիրական օգնության տրամադրումն իրականացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ կառավարության որոշումների համաձայն։

«Դոկտոր Լիզան» մինչև Նոր տարի մարդասիրական օգնություն կուղարկի Արցախ