Պատերազմում զոհվել է նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եղբայրը

Վահրամ Կարապետյանին փնտրել են` հուսալով, որ ողջ կգտնեն։ Սակայն շուրջ 40 օր անց ստացել են մահվան բոթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Անվանի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եղբայրը` բժիշկ Վահրամ Կարապետյանը, զոհվել է արցախյան պատերազմում։

«Անմահության ուղին բռնեց նաև Սամվելի եղբայրը՝ Վահրամ Կարապետյանը: Հավատարիմ բժշկի վեհ կոչմանը` նա շտապել էր հայրենիքին օգնության: Անդադար գնդակների տարափների և հրետակոծությունների տակ կյանքեր էր փրկել, բայց նոյեմբերի 4-ին նենգամիտ թշնամին խլեց նրա կյանքը»,– գրված է վաղամեռիկ հուշարձանագետի ֆեյսբուքյան էջում։

Վահրամ Կարապետյանին այս օրերին փնտրել են` հուսալով, որ ողջ կգտնեն, սակայն շուրջ 40 օր անց՝ դեկտեմբերի 11-ին, ստացել են մահվան բոթը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն էլ մահացել էր այս տարվա փետրվարին։

Ադրբեջանը հարձակման փորձ է ձեռնարկել հարավային դիրքերից մեկի ուղղությամբ. կա երեք վիրավոր