Ղարաբաղում ռուս խաղաղապահների դիտակետերը զինվել են պաշտպանիչ միջոցներով. տեսանյութ

Բոլոր մոդուլներն ունեն կենցաղային սարքավորում, էլեկտրական տեխնիկա, ջեռուցման համակարգ և օդափոխություն:
Sputnik

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են միջոցներով՝ կրակոցներից և բեկորներից պաշտպանվելու, ինչպես նաև հարակից տարածքը վերահսկելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ձևաչափն ընտրել են Բաքուն ու Երևանը․ ինչու Իրանի ծրագիրը դուրս մնաց արցախյան գործընթացից

Ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք զինծառայողներին պաշտպանում են հրաձգային զենքից և բեկորներից, նաև օգնում են շրջակա տարածքի շրջանաձև դիտարկում անցկացրել հաղորդագրության մեջ:

Դիտակետի ենթակառուցվածքը ներառում է բնակության համար երկու մոդուլ, բլոկ-մոդուլ ուտելիք պատրաստելու համար, տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ մշտական էլեկտրաէներգիայով:

Բոլոր մոդուլներն ունեն կենցաղային սարքավորում, էլեկտրական տեխնիկա, ջեռուցման համակարգ և օդափոխություն:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են