Դեռ ձյուն չի գա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին` գիշերային ժամերին, հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:

Ջաբրայիլի մարտերում հրաշքով ողջ մնացած Սեյրան Սողոյանն աշխատանքի է ընդունվել

Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Դեռ ձյուն չի գա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Մայրաքաղաքում դեկտեմբերի 12–ի գիշերը կգրանցվի -1...-3 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կլինի 5-7 աստիճան տաքություն։

ՄԻՊ-ն ադրբեջանական դաժանությունների նոր ապացույցներ է ուղարկել միջազգային կառույցներին