Դատախազներն անօրինական որոշումների չեն գնալու. պաշտոնանկություններ կլինե՞ն. «Ժողովուրդ»

Չի բացառվում, որ իրենց պաշտոններից ազատվելու դիմումներ գրեն բարձրաստիճան դատախազները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Դատախազական համակարգում ևս արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ մի շարք դատախազներ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ խոսակցությունների ժամանակ հասկացրել են, որ իրենք ապօրինությունների չեն գնալու, նման որոշումներ չեն կայացնելու և ռիսկի չեն դիմելու՝ հաշվի առնելով այս վերջին շրջանում մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու ոչ իրավաչափ դեպքերը:

Երևանում շարունակում են պահանջել Փաշինյանի հրաժարականը. դեկտեմբերի 11–ը` լուսանկարներում

«Նրանք Դավթյանին ասել են՝ որևէ ապօրինության չեն գնալու, և եթե իրենց որևէ բան ստիպեն անել, ապա դիմումներ են գրելու և պաշտոնից ազատվեն: Եվ հենց սա է պատճառը, որ չի բացառվում՝ առաջիկայում Գլխավոր դատախազությունում ևս պաշտոնանկությունների շարք սկսվի, և իրենց պաշտոններից ազատվելու դիմումներ գրեն բարձրաստիճան դատախազներ անգամ»,–գրում է թերթը։

Ըստ պարբերականի` ամեն դեպքում դատախազներն այդ մասին ասել են ոչ միայն իրենց անմիջական ղեկավարներին, այլ հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ևս:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Բողոքի ակցիա Գյումրիում. ցուցարարները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը