Աշխատանքից ազատվել է Ադրբեջանի ՊՆ ներքին անվտանգության գլխավոր վարչության պետը

Ուշագրավ է այն հանգամանքը, որ աշխատանքից ազատված գեներալ-մայորը Ադրբեջանի ԳՇ պետի զարմիկն է, այն պետի, որի մասին հակասական լուրեր են շրջանառվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Աշխատանքից ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիլ Ասկերովը: Նրա ազատման հրամանը ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Ադրբեջանը հարձակողական գործողություններ է սկսել Արցախի 2 բնակավայրի ուղղությամբ

Ասկերովի` աշխատանքից ազատվելու պատճառները չեն նշվում։

ԶԼՄ-ները գրում են, որ նա Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովի զարմիկն է։

Մեր սահմաններն ամուր են. Գորիսում ադրբեջանական համարներով մեքենաներ չեն շրջում

Հիշեցնենք` հոկտեմբերի սկզբին մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Նաջմեդին Սադիկովին ձերբակալել են, և նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Քննիչները պնդում էին, որ նա ՌԴ–ում գտնվող զարմիկի միջոցով լուրեր է հայտնել ռուսական հատուկ ծառայություններին։ Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց, ԶԼՄ-ներն էլ հաղորդեցին, որ գեներալ-գնդապետ Սադիկովն ազատվել է պաշտոնից ԼՂ–ում պատերազմի սկսվելուց հետո։ Սակայն հաշվի առնելով պաշտոնական հաղորդագրությունները` նա մինչև հիմա էլ զբաղեցնում է ԳՇ պետի պաշտոնը։

«Եթե իրավիճակը ստիպի, ՌԴ–ն կընդլայնի իր միջոցները». փորձագետը` Ադրբեջանի հարձակման մասին