Արմեն Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը հանդիպել են

ՀՀ նախագահի խորհրդակցությունները հայաստանյան քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ մեկնարկել են հրադադարի վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Տեղեկությունըհայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման մանրամասները չեն ներկայացվում։

Նշենք, որ ՀՀ նախագահը դեկտեմբերի 10–ին հանդիպել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Սարգսյանի խորհրդակցությունները հայաստանյան քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ մեկնարկել են նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։