Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով զինվոր է մահացել

Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ զինծառայողի մահվան դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զինվոր է մահացել։

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած վթարից

«ՃՏՊ–ի հետևանքով մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը։