Մեղրուց` Գորայք. Սյունիքի նորանշանակ մարզպետը խոստացել է ամեն ինչ անել պաշտպանության համար

Նախարարն ընդգծել է մարզի ռազմավարական նշանակությունն ու կարևորել, որ մարզն այսօր զինվորական փորձառություն ունեցող մարդ ղեկավարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին է ներկայացրել Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Մեղրուց` Գորայք. Սյունիքի նորանշանակ մարզպետը խոստացել է ամեն ինչ անել պաշտպանության համար

«Այսօր առավել քան երբևէ` շատ կարևոր է, որ մարզի ղեկավարումը ստանձնի զինվորական փորձառություն ունեցող անձնավորություն, որը մեր սահմանների ամրության գործում ունի իր անձնական մասնակցությունը և գիտակցում է ժամանակի հրամայականը։ Այս դժվարին պահին իր ուսերին նման պատասխանատվություն վերցնելով՝ պարոն Պողոսյանը մեծագույն ծառայություն է մատուցում մեր պետությանը»,- նշել է նախարար Պապիկյանը։ Նա կարևորել է մարզի ռազմավարական նշանակությունն ու աշխարհագրական դիրքի կարևորությունը։

«Չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ». Հունան Պողոսյանը` իր հրաժարականի մասին

Սուրեն Պապիկյանը նաև շնորհակալություն է հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանին՝ շուրջ երկու տարի մարզը ղեկավարելու համար։ Նախարարը շեշտել է Սյունիքի համայնքների վճռորոշ դերակատարումը թիկունքի ամրությունն ապահովելու գործում։ 

Ի՞նչ է անում Արման Թաթոյանը Սյունիքի մարզում

Մելիքսեթ Պողոսյանն էլ նշել է Մեղրուց մինչև Գորայք Սյունիքի պաշտպանության կարևորությունը։ Նա խոստացել է անել հնարավոր ամեն բան այն ապահովելու համար։

Մելիքսեթ Պողոսյանը ազատամարտիկ է, արցախյան 90-ականների ազատամարտի մասնակից, «Մելիք Բարխուդար» ազատագրական ջոկատի հրամանատար, գնդապետ։

Եթե արժանի հակահարված չլինի, Սյունիքի կորուստը կլինի մոտ ապագայի հարց. Գեղամյան