Ջաբրայիլի մարտերում հրաշքով ողջ մնացած Սեյրան Սողոյանն աշխատանքի է ընդունվել

Լինելով վիրավոր` Սեյրան Սողոյանը օգնելու է լուծել մյուս վիրավոր զինվորների խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ջաբրայիլի մարտերում հրաշքով ողջ մնացած զինծառայող Սեյրան Սողոյանը, որը դեռ իր վերականգնողական բուժումն է անցնում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, աշխատանքի է ընդունվել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը

«Զինվորի Տունը ունի նոր աշխատակից՝ հերոս Սեյրան Սողոյանն է։ Աշխատելու է «Մեկ պատուհան»  ծրագրում՝ օգնելու է լուծել վիրավոր զինվորների խնդիրները»,–գրել է նա։

Ուրախալի լուրը Facebook-ի իր էջում հրապարակել է նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Sputnik Արմենիան իր ընթերցողին էր ներկայացրել Սերյան Սողոյանի հուզիչ պատմությունը։ Նա այժմ էլ հրաշքի է սպասում ու վստահ է, որ քայլելու է։