«Հայաստանն ամենից շատ օգուտ կստանա». Էրդողանը՝ «վեցյակի» ստեղծման մասին

«Վեցյակի հարթակ» ստեղծելու նախաձեռնությունը ենթադրում է, որ դրանում ընդգրկվելու են Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և, ցանկության դեպքում, Հայաստանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Հարավային Կովկասում «վեցյակ» ստեղծելու նախաձեռնության շրջանակում համագործակցությունը շահավետ կլինի Հայաստանի համար:

Թուրքիան պետք է ձեռք բերի Հայաստանի վստահությունը. Արա Այվազյան

Երեկ Էրդողանը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկում են Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության զարգացման համար «վեցյակի հարթակ» ստեղծել։ Նրա խոսքով ՝ հարթակում կարող են ընդգրկվել Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և, ցանկության դեպքում, Հայաստանը։

«Եթե Հայաստանը միանա այդ գործընթացին և դրական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, ապա կարող է նոր էջ բացվել Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում։ Հայաստանն ամենից շատ օգուտ կստանա», - Էրդողանի խոսքը մեջբերում է «Դեյլի Սաբահը»:

Փորձագետները դեռևս զգուշավոր են այդ հարթակի արդյունավետության գնահատման հարցում։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Միխայիլ Ռոշչինի կարծիքով՝ «վեցյակի հարթակ» ստեղծելու գաղափարը հետաքրքիր է, բայց դեռ իրատեսական չէ։

Ալիևի ու Էրդողանի հայտարարությունները նաև Ռուսաստանի դեմ էին. Մարուքյան