Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։
Ցուցարարների և ոստիկանների միջև անկանոն քաշքշուկ էր սկսվել, ոստիկանները սկսել էին մեծ թվով քաղաքացիների բերման ենթարկել։
Sputnik Արմենիայի տեսախցիկը ֆիքսել է գետնին ընկած տղամարդուն, որին մինչ շտապօգնության մեքենայի մոտենալը շրջապատել են ոստիկաններն ու քաղաքացիները։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհդրի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։