Բրիտանական AstraZeneca-ն COVID-ի դեմ պատվաստանյութը կփորձարկի «Սպուտնիկ- V»-ի հետ համատեղ

AstraZeneca-ն մտադիր է Գամալեայի կենտրոնի ու «Ռ-Ֆարմ» ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համագործակցությամբ հետազոտություններ անցկացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. AstraZeneca բրիտանական դեղագործական ընկերությունն իր պատվաստանյութը կփորձարկի «Սպուտնիկ-V»-ի հետ համատեղ։ Տեղեկությունը հրապարակվել է բրիտանական ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության կայքում։

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմատակարարի ՀԱՊԿ երկրներին. Պուտին

«Հիանալի նորություն է։ Նույնիսկ զարմանալի է, որ այդքան արագ համարձակվեցին այդ քայլն անել։ Մենք նոյեմբերի վերջին էինք առաջարկել «Սպուտնիկ V»-ն համադրել AstraZeneca պատվաստանյութի հետ, և բրիտանացիներն արդեն համաձայնություն տվեցին։ Վերջապես ինչ-որ մեկը համաձայնեց միավորել ջանքերը», - իր Telegram-ալիքում գրել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը։

Նշվում է, որ AstraZeneca-ն մտադիր է Գամալեայի կենտրոնի ու «Ռ-Ֆարմ» ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համագործակցությամբ հետազոտություններ անցկացնել։

Հայտնի է՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները երբ կավարտվեն Հնդկաստանում

««AZD1222»-ն ու «Սպուտնիկ V»-ն ստեղծվել են ադենովիրուսային վեկտորների հիմքով, որոնց մեջ ներդրված է SARS-CoV-2 վարակի փշաձև սպիտակուցը։ Միաժամանակ ադենովիրուսները միաժամանակ չեն կարող վերարտադրվել և մարդու օրգանիզմի բջիջներում գենետիկական նյութի (հակագենի) մատակարարման համակարգ է հանդիսանում», - նշված է AstraZeneca–ի ներկայացուցչության կայքում։

Ուսումնասիրություններին կմասնակցեն 18 տարեկանից բարձր կամավորները։

ՄԱԿ–ում կներկայացնեն «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը