Արցախում զոհվածների մարմինների հանձնման հարցում ԿԽՄԿ-ն աշխատում է ռուս խաղաղապահների հետ

Էթերի Մուսայելյանը տեղեկացրել է նաև, որ Կարմիր խաչը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում գերիների փոխանակման գործընթացին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սերտորեն համագործակցում է ռուս խաղաղապահների հետ Լեռնային Ղարաբաղում զոհվածների մարմինների դուրս բերման և հանձնման խնդիրները կարգավորելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Արցախում ԿԽՄԿ առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսայելյանը։

Ղարաբաղում վնասազերծվել է ավելի քան 4500 պայթունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

«Մենք սերտ երկխոսության մեջ ենք նրանց հետ, քանի որ մենք նաև որպես չեզոք միջնորդ ներկա ենք լինում մարմինների դուրսբերման և փոխանցման գործողությունների ժամանակ», - հայտարարել է նա:

Էթերի Մուսայելյանը տեղեկացրել է նաև, որ կոմիտեն պատրաստ է աջակցել Արցախում գերիների փոխանակման ցանկացած գործընթացի:

Մուսայելյանը հավելել է, որ Երեւանն ու Բաքուն պետք է համաձայնեցնեն գերիների փոխանակման մեկնարկի ամսաթիվը:

Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին փոխանցված 3 գերիներին