Երևանից Ստեփանակերտ է վերադարձել ևս 569 մարդ

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադարձող ավտոբուսներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 569 մարդ:

«Ուրախ կլինենք, որ ռուսաստանցիները կրկին Արցախ այցելեն». Ստեփանակերտի քաղաքապետ

«Տեղափոխումն իրականացվել է Լաչինի միջանցքով ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ռուս խաղաղապահները 24 դիտակետերում վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են արցախցիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, նրանց ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Մինչ օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 37 000 փախստական։