Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը գտնվել է

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մյասնիկյան պողոտայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարարին վրաերթի ենթարկած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գտնվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ո՛չ մեռնելուց եմ վախենում, ո՛չ դատվելուց. անհետ կորածի հայրը փորձեց հարվածել հրամանատարին

Նշվում է, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 15.06-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ձախ ոտքի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Մյասնիկյան պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

«Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ժամը 14.30-ին Մյասնիկյան պողոտայում տղամարդուն մեքենայով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 18.00-ին նա ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունում փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ցուցարարները մետաղադրամներ լցրին ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ի նշան բողոքի

Հիշեցնենք, որ երեկ Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած ակցիայի ժամանակ արտակարգ դեպք էր տեղի ունեցել։ Մյասնիկյան փողոցը փակած ցուցարարներից մեկին վերոնշյալ վարորդը դիտավորությամբ վրաերթի էր ենթարկել ու հեռացել։ Ցուցարարների օգնությամբ տղամարդուն հիվանդանոց էին տեղափոխել։

Հրմշտոց ցուցարարների ու ոստիկանների միջև. Տիգրան Մեծի պողոտան փակ էր