Մի շտապեք փոխել անձնագիրը. ժամկետանցները ՀՀ–ում կարող են օգտագործվել ևս մեկ տարի

Գործող օրենքով նախատեսվում էր, որ 2021թ.-ից ՀՀ–ի ներսում պետք է կիրառվի ID քարտ, որը կփոխարինի ժամկետը լրացած անձնագրերին։ Իսկ անձնագրերն էլ աստիճանաբար պետք է դուրս գան շրջանառությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. 2021թ.–ի հունվարի 1–ին ավարտվող ժամկետով անձնագրերը ՀՀ քաղաքացիները Հայաստանում կարող են օգտագործել ևս մեկ տարի` մինչև 2022թ.–ի հունվարի 1–ը։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում այսօր համապատասխան փոփոխությունն ընդունվեց ԱԺ–ում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ։

Մանդատից հրաժարված հանձնաժողովի նախագահի փոխարեն «Իմ քայլն» ընտրեց նորին

Նշենք, որ գործող օրենքով նախատեսվում էր, որ 2021թ–ից ՀՀ–ի ներսում պետք է կիրառվի ID քարտ, որը կփոխարինի ժամկետը լրացած անձնագրերին։ Իսկ անձնագրերն էլ աստիճանաբար պետք է դուրս գան շրջանառությունից։

Կենսաչափական անձնագիրն այսպիսով ՀՀ քաղաքացիներին կարող է պետք գալ միայն ՀՀ–ից դուրս գալու համար։

Հիշեցնենք` ID քարտերի պատրաստմամբ ՀՀ–ում զբաղվում էր PWPW լեհական ընկերությունը, որի հետ պայմանագրի ժամկետը լրացել էր 2017թ.–ին։ Կառավարության ներկայացուցչի մեկնաբանությամբ` նոր մրցույթի անցկացմանը խանգարել է կորոնավիրուսի համավարակը։

Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում

Կառավարությունը չի բացառում, որ անձնագրերն ու ID քարտերը կարող են պատրաստվել նաև Հայաստանում։